Հրդեհվող «Խոսրովի» անտառ է մեկնել 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ
Հասարակություն
Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)