ԱՄՆ-ում ձերբակալել են չորս սադիստների, որոնք որդեգրված 9 երեխաներին պահել են վանդակներում (լուսանկար)
Այլ
Sky News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ում ընտանիքի չորս անդամներ են ձերբակալվել ինը որդեգրված երեխաների նկատմամբ բռնության համար։
Նրանք են՝ Ֆլորիդայից Գրիֆեթ ընտանիքը՝ Բրեյն Մեթյու Գրիֆեթը և Ջիլ Էլիզաբեթը, ինչպես նաև նրանց երկու կենսաբանական երեխաները՝ Դալին Ռասելը և Լիբերթի Աննը, որոնք ձերբակալվել են հուլիսի 22-ին՝ երեխաների նկատմամբ բռնության համար։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք անչափահասներին պահել են երկհարկանի մահճակալի տակ գտնվող վանդակներում։
Ոստիկանությունը պարզել է, որ Բրեյնը երեխաներին ծեծել է ձեռնափայտով՝ փորձելով հետքեր չթողնել։ Մեծահասակները նաև արգելել են երեխաներին սովորել կարդալ ու գրել և ստիպել են նրանց ստել իրենց կյանքի մասին։ Որպես պատիժ՝ խնամակալները քացախ են ցողել նրանց դեմքին և ստիպել են ծանր տնային գործեր անել, մինչդեռ կենսաբանական երեխաներին թույլ են տվել խաղալ կամ հեռուստացույց դիտել։
Կասկածյալները կալանքի տակ են և նրանց մեղադրանք է առաջադրվել։ Ֆլորիդայի երեխաների և ընտանիքների դեպարտամենտը ստանձնել է տուժածների խնամակալությունը։ Հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ