Սոֆի Լորենի որդին ամուսնացել է վրացուհու հետ և հանուն նրա՝ ընդունել ուղղափառություն
Այլ
Դերասանուհի Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի կրտսերը, ամուսնացել է վրացի Մարիամ Շարմանաշվիլիի հետ, ով իրենից 20 տարով փոքր է: Արարողության տեսանյութը Facebook-ում հրապարակել է վրացի երգչուհի Թամար Իվերին։
Տեսանյութում Շարմանաշվիլին և Պոնտի կրտսերը վրացական հագուստով քայլում են խորանով: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ աստղի որդին ուղղափառություն է ընդունել՝ հանուն իր սիրելիի:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Սամտավրո վանքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վայրը 40 րոպեով փակ է եղել տոնակատարության համար, որին, սակայն, փեսայի 90-ամյա մայրը չի մասնակցել: Վրացական Ambebi հրատարակությանը տված հարցազրույցում Շարմանաշվիլին ասել է, որ դերասանուհին կմասնակցի Ժնևում կայանալիք երկրորդ հարսանիքին, որը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)