Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին 2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. Գրիգորյան Նեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդական Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ Ռուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացել Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերը Արսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ Դանիելյան BYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը 21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ Գալյան 

Պայծառակերպության տոնը՝ Մայր Աթոռում

Հասարակություն

Մայր Աթոռից հայտնում են․

Հուլիսի 27-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին հայաստանյան և սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, բարերարներ, Կաթողիկոսական դամբարանի և մոմովառության աղոթասրահի բացման առիթով Հայաստանից ու սփյուռքից ժամանած հյուրեր և ուխտավորներ։

Սուրբ Պատարագի ընթացքում տոնի խորհրդի վերաբերյալ քարոզեց պատարագիչ Արշակ արքեպիսկոպոսը։

«Պայծառակերպությամբ Հիսուս գոտեպնդում է առաքյալներին, ցույց տալիս աստվածային իր ամենազորությունն ու կարողությունը։ ․․․Մենք համախմբվել ենք նվիրական այս սրբավայրում՝ մեկ անգամ ևս վերապրելու Հիսուսի Պայծառակերպության, նրա սրբազան աղոթքի նվիրական պահը։ Հավաքվել ենք աղոթքով մենք ևս պայծառակերպվելու», - նշեց պատարագիչ Սրբազանը՝ ընդգծելով, որ աղոթքով ձգտում ենք փոխակերպվել, խոստանում ենք հեռանալ ու մերժել անցյալի մեղքերն ու սխալները, Աստծուց զորություն ստանալ ապագայի հոգևոր մարտերում հաղթելու համար։

«Պայծառակերպված Հիսուս շարունակում է մեզ դուրս բերել մեղքի և ապականության տիղմից, և Նրա լուսավոր զգեստների քղանցքներին կպած մենք շարունակում ենք ձգտել սրբության, փրկության և անապականության։

Ամպամած ու մռայլ է այսօր մեր կյանքը՝ լի մտահոգություններով ու մարտահրավերներով՝ ծա՛նր մարտահրավերներով, որոնք մթագնում են կարծեք ապագայի լույսը։ Մշուշված են հորիզոնները հայոց կյանքի։ Մթնոլորտը շիկացած է թշնամանքով, ատելությամբ և հակառակություններով։ Շփոթմունքի և խուճապի մեջ, վախերի ու տագնապների ազդեցության տակ գետնամած ու կծկված ենք մենք, ինչպես առաքյալները։ Բայց մեր հուզումն ու երկյուղը Հիսուսի պայծառակերպված դեմքից չէ, այլ մեր պայծառակերպվելու կամքի տկարությունից։ Աղոթքը նվազել է մեր կյանքում, խոսքն ու վազքը շատացել։ Մենք խոսքից առավել պետք ունենք լռության, վազքից առավել՝ խոկումի և խորհրդածության։ Խղճի ազատություն փնտրելուց առաջ պետք ունենք խղճի, մտքի ազատություն փնտրելուց առաջ պետք ունենք մտքի։ Թե չունես խիղճ և չունես միտք՝ ազատությունը կդառնա բեռ ու փորձություն։

Խոսելուց և գործելուց առաջ պետք է աղոթել: Լավ է լռել և անշարժանալ, քան թե խոսել և գործել առանց աղոթքի, առանց խորհելու։ Պայծառակերպությունն աղոթքի արդյունքն է՝ բարի խոսքի և բարի գործի երաշխիքը։ Պետք է լռեն ձայները՝ աղոթքով չսնուցվող լեզուների, պետք է դադարեն քայլերը՝ աղոթքով չընթացող ոտքերի։ Աղոթքով պայծառակերպվենք, ապա և խոսենք ու գործենք։ Հիսուսի պայծառակերպված դեմքը, արեգակի նման բոցավառվող աչքերը մեր առջև բացում են մի հրաշալի ճանապարհ՝ հանրային հաշտության և համազգային համերաշխության ճանապարհ, փրկության և ազատագրության ճանապարհ», - ասաց Արշակ Արքեպիսկոպոսը։

Իր խոսքում պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին Տիրոջ Պայծառակերպության խորհրդով մաքրել մտքերն ու խորհուրդները, ցրել հորիզոնի մշուշը, հեռացնել կյանքի ճանապարհը փակող գերեզմանի քարը, բացել հարության դռները, որպեսզի վեր հառնի մեր կյանքում հաղթանակի ու վերածննդյան ոգին։

«Թող արևները լուսավորեն համազգային մեր կյանքի մթին խորշերը, թող պատերազմի կորուստներից ու ցավերից բեկված մեր ժողովուրդն ամրանա հույսով ու հավատքով, թող արժանապատվությունն ու պատվախնդրությունը ոռոգեն մեր հաղթական ճանապարհը և թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Աստուծո և Իր Սուրբ Եկեղեցու դեմ, թող ծանրանա նրանց վրա, ովքեր հարվածում են հիմերին հայոց պետության և փորձում ոչնչացնել հայոց ինքնությունը։ Թող նրանց դաժան վախճանը դառնա նախազգուշացում սերունդներին, որպեսզի ոչ ոք այլևս չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված Ինքն է օրհնել», - նշեց Սրբազան Հայրը՝ մաղթելով, որ պայծառակերպված Հիսուսի լույսով թող խաղաղ մնա Հայոց աշխարհը, անհաղթահարելի՝ Հայոց Պետությունը ու անսասան՝ Հայոց Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածնի հայրապետական աստվածահաստատ իր Աթոռով և համերաշխ ու արժանապատիվ մեր ողջ ժողովուրդը ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղությանԱղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին2026-ը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. ԳրիգորյանՆեթանյահուն խուճապի մեջ է՝ Էյզենկոտի վարչապետ դառնալու հեռանկարից․ նախկին խորհրդականՔուշները հույս ունի արդյունավետ երկխոսության Ուկրաինայի շուրջ բանակցություններումԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչՌուսական ԱԹՍ-ների հարվածից Կրոպիվնիցկիում առևտրի կենտրոն է այրվել, երկու մարդ ծանր այրվածքներ է ստացելՊուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունն ու համակարգել ջանքերըԱրսեն Գևորգյանի մահվան համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները. Գառնիկ ԴանիելյանՄեգան Մարքլը հրաժարվել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանում հոր ձերբակալությունից հետոBYD-ը փորձարկում է նոր մինիվենը․ հայտնի են մեքենայի չափերն ու նստատեղերի դասավորությունը21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելԽնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. ԳալյանԻսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում պայթյnւն է տեղի է ունեցել. կան վիրավnրներ և զոհ Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ ԳալյանՄեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետոՊենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վերՆոր մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ BloombergԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ ՎարդևանյանՌուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերիցՀեգսեթը մամուլի ասուլիս կհրավիրի իմպիչմենտի սպառնալիքի ֆոնինԱրաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմնՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էՀամպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքըՌուսական պատվիրակությունը չի պլանավորում հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ումՊահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ ՍուրենյանցՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըThe Atlantic. Թրամփը Բայդենին ասել է, որ նրանք կարող են ընկերներ լինելՀայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել ՀունաստանումԱրաբական կոալիցիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող բենզալցակայանին և նավթային ընկերության շենքին«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԿալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
Ամենադիտված