Տեխնիկական խոտան. ինչու են Գյումրու շատրվանները Դոլյա վորովսկայա երգի տակ պարել
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրատապ ռուսերենով գրառում է արել երեկ Գյումրիից տարածված մի տեսանյութի վերաբերյալ։
Գյումրու համայնքապետարանն էլ իր հերթին պարզաբանում է ներկայացրել։
«Համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։
Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։
Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։
Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)