Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարվել է
Արտակարգ Պատահար
Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին, մարվել՝ հուլիսի 27-ին, ժամը 22։16-ին։
Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Ոստիկանության ուժեր, արգելոցի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ:
Այրվել են մոտ 3 հա խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)