Եկեղեցու դեմ որևէ մեկը չի կարող արշավ սկսել թե՛ Հայաստանից ներս, թե՛ երկրից դուրս. Շիրակի մարզպետ
Քաղաքական
ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համաձայն չէ, որ Եկեղեցին թիրախավորվում է իշխանության կողմից։
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ որևէ մեկը չի կարող արշավ սկսել թե՛ Հայաստանից ներս, թե՛ երկրից դուրս»,– վստահեցրեց մարզպետը։
Սակայն, նրա խոսոքով, 2018 թվականից հետո շատ եկեղեցականներ, այդ թվում՝ Կաթողիկոսը, քաղաքական բազում հայտարարություններ են արել։ «Բագրատ Սրբազանը, լինելով եկեղեցական, հավակնում էր երկրի վարչապետ դառնալուն։ Կառավարության կողմից ոչ մի քայլ չէր ձեռնարկվել։ Ուղիղ մի տարի եկեղեցականները ընդդիմությունից շատ ավելի ինտենսիվ և պլանավորված մտել էին քաղաքականություն»,– ասաց Առուշանյանը։
Նրա պնդմամբ՝ «մեր հազարամյա կրոնը վտանգի տակ է և այն առաքելությունը, որ Եկեղեցին ունի հայ հասարակության մեջ անելու, չի անում․ «Իսկ դա կարող է նաև որպես ազգային անվտանգության խնդիր դիտվել»։
Շիրակի մարզպետը նաև նշեց, որ կմասնակցի Վեհափառին հեռացնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «հոգևոր» հավաքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)