ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը Իսպանիայի վարչապետի հետ քննարկել ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումները
Քաղաքական
Օրերս Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել հանդիպում՝ Ընկերվար միջազգայնականում (Սոցինտերն) Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանի և աշտոնական այցով Ուրուգվայում գտնվող Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի միջև։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պատանդառված հայ գերիների իրավունքների պաշտպանությանը և Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադարձի իրավունքին առնչվող հարցեր։
Մարիո Նալբանդյանը Իսպանիայի վարչապետին է փոխանցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի` Հայաստանում ժողովրդավարության նահանջի և հաստատված ավտորիտար կառավարման վերաբերյալ նամակն ու կից տեղեկանքը»,– ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)