Պատգամավոր Լը Պենը ԵՄ-ԱՄՆ համաձայնագիրը Ֆրանսիայի «կապիտուլյացիա» է անվանել
Աշխարհ
Ֆրանսիայի խորհրդարանական «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը իր X սոցիալական ցանցում հայտարարել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի ձախողման մասին։
«Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կնքված գործարքը քաղաքական, տնտեսական և բարոյական ֆիասկո է», - գրել է Լը Պենը։
Նրա խոսքով՝ ԵՄ երկրները ստացել են ավելի վատ պայմաններ, քան Մեծ Բրիտանիան։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ համաձայնագիրը պարունակում է ասիմետրիկ դրույթներ։
«Ֆրանսիան ստիպված կլինի ամեն տարի ԱՄՆ-ից ներմուծել գազ և զենք՝ հարյուր միլիարդավոր եվրոների դիմաց։ Սա մեր արդյունաբերության կապիտուլյացիան է և էներգետիկ ինքնիշխանության կորուստ», - բացատրել է նա։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)