Երևանում և մի շարք մարզերում առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն
Հասարակություն
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով, որ վերոնշյալ օրերին ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում լինելու է +38․․․+40 աստիճան տաքություն։
«Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- զգուշացնում են Կենտրոնից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)