Իրանի նախագահը խոսել է Հայաստանի մասին․ «Փոխգործակցությունը պետք է ակտիվացնել»
Քաղաքական
Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել՝ համատեղ շահերն ապահովելու համար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային ավելի ուժեղ կապերը կարող են օգնել չեզոքացնելու Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Եթե մենք ուժեղացնենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան», - ասել է Փեզեշքիանը՝ հավելելով․ «Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները մեր հարևան և տարածաշրջանային պետությունների հետ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)