Սրտաբանը հերքում է սուրճի մասին ամենատարածված առասպելը
Այլ
Սուրճը չի բարձրացնում արյան ճնշումը։ Սրտաբան Աուրելիո Ռոխասը La Razon-ին տված հարցազրույցում հերքել է այս ըմպելիքի մասին տարածված մի առասպելը։
«Ուսումնասիրությունները կապում են սուրճի օգտագործումը դեմենցիայի և ճանաչողական անկման ավելի ցածր ռիսկի հետ, բայց ոչ բարձր արյան ճնշման հետ», - ասել է նա։
Բժիշկը նշել է, որ կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգի հզոր խթանիչ է։ Մասնագետը բացատրել է, որ այդ պատճառով էլ սուրճ խմելուց հետո մարդը ավելի շատ էներգիա ունի, ավելի քիչ մտավոր հոգնածություն և ավելի մեծ կենտրոնացում, բայց այս բոլոր օգուտները կարելի է զգալ միայն չափավոր սուրճ խմելու դեպքում, զգուշացրել է Ռոխասը։
Նախկինում Սան Պաուլոյի համալսարանի սննդաբան Ամանդա Ֆիգեյրեդոն Terra-ին տված հարցազրույցում ասել է, որ սուրճը կարող է խանգարել քնելուն, եթե մարդը խմիչքի վերջին բաժակը խմի քնելուց վեց ժամից պակաս ժամանակ առաջ։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի