Զելենսկին փախչելու տեղ ունի, իսկ ուկրաինացիները՝ ոչ․ Լուկաշենկո
Աշխարհ
Կիևի ռեժիմի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայից փախչելու տեղ ունի, իսկ ուկրաինացիները՝ ոչ։ Հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է EADaily-ն։
«Արևմուտքը չպետք է Ռուսաստանին և Բելառուսին մղի մոբիլիզացիայի։ Ես ամերիկացիներին առաջարկում էի նստել և պայմանավորվել ոչ միայն հրադադարի, այլև խաղաղության մասին։ Բայց տեսնում եմ Զելենսկու պահվածքը և չեմ հավատում, որ նա խիզախ հերոս է։ Նա փախչելու տեղ ունի, ի՞սկ ուկրաինացիները», - ասել Է Լուկաշենկոն
Բելառուսի նախագահը հայտարարել է՝ Ռուսաստանը հաղթանակ կտանի Ուկրաինայի հակամարտությունում։ «Ռուսաստանը պարտություն չի ունենա։ Պարտությունը շատ թանկ կնստի բոլորիս վրա։ Այդ թվում՝ օվկիանոսից այն կողմ գտնվող մարդկանց», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)