ԱՄՆ դեսպանը ներկա է եղել Սպիտակի պոլիկլինիկային ժամանակակից բժշկական սարքավորումներ փոխանցելու պաշտոնական միջոցառմանը
Հասարակություն
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանի և մարզային պաշտոնյաների հետ ներկա է գտնվել Սպիտակի պոլիկլինիկային ժամանակակից բժշկական սարքավորումներ փոխանցելու պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Մարդասիրական, աղետների ու քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում ապահովվել է 130․000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ ձեռք բերելու մասնագիտական բժշկական սարքավորումներ, որոնք կծառայեն Լոռու և Շիրակի մարզերի բուժառուներին։ Ծրագրի շրջանակում Սպիտակի վերականգնողական կենտրոնում նաև ձևավորվել է սենսորային թերապիայի սենյակ աուտիզմ ունեցող երեխաների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)