#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջ Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացել Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասին Ալեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց Փաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետություն 

Առանց որոշ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն խաղաղություն չի կարող գործել

Հասարակություն

Արցախ Միությունը խորը մտահոգություն է հայտնում վաշինգտոնյան առաջիկա եռակողմ հանդիպմանը Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման առթիվ
Արցախ Միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Վաշինգտոնում այսօր կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգի և դրանում ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման ու ոտնահարման առթիվ:

Իհարկե, հակամարտային որոշ հարցերի շուրջ գլխավոր գերտերության երաշխավորմամբ բանակցային համաձայնության ձեռքբերումն ինքնին կարող է առաջընթաց համարվել, սակայն դա չի կարող արվել մնացած սկզբունքային հարցերի ու հակամարտության առաջնային զոհերի հիմնարար իրավունքների հաշվին:

Տեղեկատվական դաշտում առկա տվյալների համաձայն՝ հանդիպման օրակարգում ներառված չեն Արցախի և արցախցիներին վերաբերող հարցեր, օրինակ՝ Արցախի ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը, արցախյան մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, Բաքվում պահվող բոլոր 23 հայ գերիների ազատումը և այլն։ Ընդ որում, ավելի քան տրամաբանական ու բարոյական կդիտարկվեր առնվազն գերիների վերադարձի հարցի լուծումը՝ որպես խաղաղության համար անհրաժեշտ մարդասիրական քայլ:

Հավասարապես մտահոգիչ են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին տեղեկությունները, ինչը դիվանագիտական մեծ պարտություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Այս կառույցը հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, իսկ այն, որ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, փաստում են բազմաթիվ միջազգային իրավական ակտեր և նորմեր, ըստ որոնց՝ բռնի ուժով հաստատված ստատուս քվոն չի կարող լեգիտիմացվել։ Ավելին՝ խիստ տարակուսելի է, որ ՀՀ իշխանությունները, որոնք բազմիցս հայտարարել են «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ մեկտեղ Մինսկի խմբի լուծարման մտադրության մասին, այժմ կատարում են այդ ռազմավարական սխալը՝ առանց որևէ համաձայնագրի ստորագրման և նույնիսկ առանց գերիների ազատ արձակման կամ Ադրբեջանի կողմից մեկ այլ զիջման:

Արցախի 150,000 քրիստոնյա հայերի իրավունքների զանգվածային խախտման ու անտեսման, բռնի տեղահանման և խեղված ճակատագրերի վրա հիմնված խաղաղությունը չի կարող արդար ու մնայուն լինել: Ուստի, ոչ ոք արցախցիներից ավելի չի ձգտում խաղաղության, սակայն հակամարտության կարգավորումը ինքնանպատակ չէ։ Կա պարզ ճշմարտություն՝ կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող լինել կենսունակ, եթե կողմերից մեկն ստանում է ամեն ինչ, իսկ մյուս կողմը՝ ոչինչ:

Արցախ Միությունը պահանջում է ՀՀ իշխանություններից կատարել Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները և հակամարտության կարգավորման գործընթացում ապահովել նրա իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը:

Արցախ Միությունը նաև կոչ է անում ԱՄՆ իշխանություններին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին չանտեսել հակամարտության էությունն ու պատճառները և, որպես աշխարհակարգի գլխավոր երաշխավոր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ապահովել Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը, հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ՀՀ բռնազավթված տարածքների վերադարձը Հայաստանին և Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերացումը: Առանց հակամարտության այս և որոշ այլ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն ու համապարփակ խաղաղություն չի կարող գործել Հարավային Կովկասում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացելԿրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանինՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքըԻրանի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աճող բացասական վերաբերմունքինՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՌուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված