TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց Փաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետություն Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան Մադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբ Իրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներ Այս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ Սրբազան Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումները 

Վաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու

Հասարակություն

«Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել, որում մասնավորպես նշվում է․

«Հայաստանի իշխող վարչախումբը Բաքվի բռնապետի և ԱՄՆ ղեկավարության հետ երեկ երեկոյան ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթղթերի փաթեթ, որոնք ոչ միայն նոր արհավիրքների առաջ են կանգնեցնելու հայ ժողովրդին, այլև կարող են մեր երկրի մասնատման պատճառ դառնալ։

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումն ստորագրելով՝ վարչախումբը փաստացի ընդունելի է համարում Արցախի բռնազավթումը և հայաթափումն Ադրբեջանի կողմից։ Բացի նրանից, որ սրանով ոտնահարվում են 140 հազար արցախցիների կյանքի, արժանապատվության և գույքային իրավունքները, ի չիք է դառնում սերունդների պայքարը Արցախի ազատության համար, նաև այս անպատժելիությունը Բաքվի բռնապետական ռեժիմի համար կանաչ լույս է վառում Հայաստանի հանդեպ նոր ագրեսիա սանձազերծելու, նոր տարածքներ գրավելու, նոր էթնիկ զտումներ իրականացնելու համար։

Փաշինյան-Ալիև նախաստորագրված հուշագիրը (պայմանագիրը) խաղաղության հարցում Ադրբեջանի համար պարտավորեցնող որևէ ուժ չունեցող փաստաթուղթ է, որը Փաշինյանին անհրաժեշտ է՝ խաղաղության պատրանքով առավել դյուրահավատ ընտրողներին մոլորեցնելու և առաջիկա ընտրություններում նրանց վստահության քվեն խաբեությամբ կորզելու համար։ Այս անարժեք թղթի կտորի դիմաց Փաշինյանը գնացել է հրեշավոր գործարքի՝ Մեղրիի հարևանությամբ գտնվող հայկական տարածքները տրամադրելով դեպի Նախիջան և հակառակ ուղղությամբ ադրբեջանցիների և թուրքերի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ Հատկանշական է, որ տարանցման համանման ռեժիմ Ադրբեջանը Հայաստանին որևէ տեղ չի տրամադրում՝ սա բացարձակ միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և ոչ այլ ինչ է, քան միջանցքի տրամադրում ագրեսոր Ադրբեջանին։

Ի հավելումն, այս խայտառակ գործարքով՝

Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում ամերիկյան ռազմական ներկայությունն ապահովող միակ երկիրը` վերածվելով գերտերությունների բախման կիզակետի` դրանից բխող ծանր հետևանքներով։ Հակամարտ բևեռների զինված ուժերի զուգահեռ ներկայությունը Հայաստանում մեր երկիրը «նոր Սիրիայի» վերածելու և երկրի մասնատման իրական ռիսկեր է պարունակում։

Խոստացված «խաղաղության խաչմերուկի» փոխարեն Հայաստանը կտրում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ստրատեգիական համագործակցության շղթան։ Հայաստանը նաև կոնֆլիկտ է ստեղծում ԵԱՏՄ ներսում՝ խաթարելով նրա միասնական մաքսային տարածքը։

Հայաստանի շրջափակումը որևէ կերպ չի վերանում․ շարունակում են փակ մնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա սահմանները։ •

Բաքվում պահվող հայ պատանդներն ազատ չեն արձակվում, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները չեն վերադարձվում, Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանին ներկայացվող իր ագրեսիվ պահանջները։ Հայաստանի իշխող վարչախմբի՝ Վաշինգտոնում ստանձնած պարտավորությունների կատարումը Հայաստանի համար աղետալի հետևանքներ է ունենալու։ Գիտակցելով, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խայտառակ գործարքին՝ Փաշինյանը, ԱՄՆ-ում ստանձնած իր պարտավորությունները կատարելու նպատակով, այժմ փորձելու է ամրապնդել իր բռնապետական կառավարումը և ճնշել երկրում ավելացող դիմադրության օջախները։ Փաշինյանի վարչախմբի հետագա իշխանավարման պարագայում առաջիկայում մեզ սպասում է երկրի ներսում բռնաճնշումների կտրուկ սաստկացում, ուստի նրա հեռացումն այժմ օրախնդիր նշանակություն ունի։

Մենք հորդորում ենք Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ առանց հապաղման սկսել վարչապետի անվստահության գործընթացը և դրանով ձախողել այս խայտառակ գործարքը, ինչպես նաև կանխել դրա իրականացմանն ուղղված բռնաճնշումների նոր ալիքը երկրի ներսում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու Փաշինյանի հակազգային վարչախմբի` օրինական ճանապարհով հեռացմանը, և պատրաստ է իր ուժերն ու հնարավորությունները ներդնելու՝ դրա շուրջ լայն հանրային կոնսոլիդացիա ապահովելու նպատակով։»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանինՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքըԻրանի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աճող բացասական վերաբերմունքինՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՌուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի
Ամենադիտված