Ուկրաինան տարածք չի տա․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան տարածք չի տա։ Այսպես է նա արձագանքել Ալյասկայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին լուրերին, որի արդյունքում, Ուկրաինան կարող է զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզից, հաղորդում է EADaily-ն:
«Ուկրաինայի տարածքային հարցի պատասխանն արդեն կա Ուկրաինայի Սահմանադրության մեջ։ Ուկրաինացիներն իրենց հողը չեն տա օկուպանտին։ Ուկրաինան պատրաստ է իրական լուծումների, որոնք կարող են խաղաղություն բերել։ Մեզ բոլորիս պետք է իրական, կենդանի խաղաղություն, որը մարդիկ կհարգեն։ Մենք պատրաստ ենք նախագահ Թրամփի և բոլոր գործընկերների հետ միասին աշխատել հանուն իրական և, ամենակարևորը, երկարատև խաղաղության, խաղաղության որը չի փլուզվի Մոսկվայի ցանկության պատճառով», - հայտարարել է նա։
Նա նաև հայտարարել է՝ Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպումը չի բխում Ուկրաինայի շահերից: «Ուկրաինացիները չեն նվիրի իրենց հողը Ռուսաստանին», - եզրափակել է նախագահը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)