Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Դիտարկումներ «Բնապահպանություն 2012թ.»-ի վերաբերյալ

ԱՐԽԻՎ

Սույն դիտարկումները հրապարակվել են «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից ս. թ. դեկտեմբերի 25-ին «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնում, մամուլի ասուլիսի ժամանակ, որի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել այս հղումով.

http://nt.am/am/news/174777/

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄ

2011թ. սեպտեմբերից սկիզբ առած Թռչկան ջրվեժի փրկությանն ու պահպանությանը միտված քաղաքացիական շարժումը կարելի է համարել նոր փուլ՝ բնապահպանական քաղաքացիական ակտիվիզմի մեջ, քանզի նրան հաջողվեց, հասարակական բազմաքանակ շերտերի աննախադեպ համախմբմամբ, հասնել իր առջև դրված խնդրի լուծմանը: Այդ օրվանից բնապահպան ակտիվիստը դարձավ մեր երկրի հասարակական կյանքի նկատելի և կարևոր մաս: Ձևավորվեց բնապահպան ակտիվիստների մի միջուկ, որը կարողանում է հասարակական մոբիլիզացիայի միջոցով նոր լույսի ներքո վեր հանել և ի ցույց դնել բնապահպանական խնդիրները, ինչպես նաև լսելի դարձնել իր ձայնը և ազդել համապատասխան մարմինների որոշումների վրա:

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հանքարդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հռչակված է ՀՀ տնտեսության գերակա ճյուղ, ինչը, իր հերթին, մեծացնում է բնապահպանական խնդիրները: 2012թ. ընթացքում պետական լիազոր մարմինների կողմից տրվել է բազմաթիվ մետաղական և ոչ մետաղական հանքերի հետազոտման լիցենզիաներ: Պետք է արձանագրել, որ որոշ դեպքերում ակնառու են կոռուպցիոն ռիսկեր: Հատկապես խոսուն էր Ամուլսարի ոսկու հանքի դեպքը, երբ դրական եզրակացություն տրվեց' փաստացի անտեսելով Սևանա լճի պետական հանձնաժողովի հանքի շահագործման դեպքում լճի վրա հնարավոր բացասական ազդեցության վտանգը նշող կարծիքը, ինչպես նաև բազմաթիվ այլ բացասական կարծիքներ: 2012թ. արձանագրվեց, որ Հայաստանը Թեղուտի հանքի շահագործման պարագայում խախտել է Օրհուսի կոնվենցիայից բխող միջազգային պարտավորությունները: Մոտ օրերս ERM միջազգային կազմակերպության Թեղուտի հանքավայրի վերաբերյալ ժամանակին արած ուսումնասիրության ի հայտ գալը կարող է այս հարցում նոր զարգացումների դաշտ բացել:

Շատ դեպքերում շահագործող ընկերությունների ներկայացրած նախագծերը և բնապահպանական հիմնավորումները մակերեսային են և գիտական հիմնավորումներից զուրկ: Հանքերի շահագործմանն առնչվող հանրային քննարկումներն էլ, տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված, հաճախ ձևական բնույթ են կրում: Սակայն նկատվում է նաև հանրային լսումներին տեղի բնակչության շահագրգիռ մասնակցության աճ: Այս տեմպերով և ձևով հանքարդյունաբերության զարգացման վտանգավորությունը բնապահպանական և առողջապահական առումով փաստվել է նաև գիտական-ակադեմիական շրջանակների կողմից (Արմեն Սաղաթելյան): Գիտական-ակադեմիական շրջանակների կողմից ի ցույց են տրվել նաև երկրի ընդերքի Հայաստանի համար տնտեսական առումով ոչ շահավետ շահագործման փաստը (Հրաչյա Ավագյան «Այժմ էլ նախատեսվում է թալանի և փոշիացման ենթարկել ՀՀ երկաթահանքերի հարստությունը», «Գիտություն» պարբերական Ապրիլ, Մայիս Հունիս, 2011): Այս մասին փաստեցին նաև 2012թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացված միջազգային սեմինարի օտարերկրյա և տեղացի փորձագետերը: Բնապահպանական առումով բավական ռիսկային են Խորհրդային ժամանակներից գործող հանքերը և հանքարդյունաբերությունը սպասարկող ձեռնարկությունները, պոչամբարները, որոնցից թունավոր նյութերի վտանգավոր արտահոսքերի դեպքեր են արձանագրվել' ֆիզիկական և բարոյական մաշվածության, ինչպես նաև կառավարման թերացումների պատճառով: Բացի այդ փաստորեն բացակայում է այդ ձեռնարկությունների գործունեության հետևանքով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա բացասական ազդեցության մոնիթորինգը և վերահսկողությունը:

ԱՆՏԱՌՆԵՐ

Ապօրինի և «օրինական» անտառահատումների ծավալները շարունակում են մտահոգիչ մնալ: Բնապահպանության նախարարության համապատասխան տեսչության կողմից տարվա ընթացքում բացահայտվել են ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր, այդ թվում և բնապահպան ակտիվիստների ահազանգման արդյունքում: Սակայն այդ տեսչության վատ աշխատանքի մասին է խոսում թեկուզև այն փաստը, որ, օրինակ, նոյեմբերին ոստիկանության իրականացրած ընդամենը ժամեր տևած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվեցին ապօրինի և կասկածելի օրինականությամբ վեց տասնյակ դեպք:

Փոքր ՀԷԿ-եր

ՓՀԷԿ-երը, որոնք պետք է հանդիսանային բնապահպանական նվազ խնդիրերով էներգիա արտադրող կառույցներ, Հայաստանում դարձել են էկոհամակարգերին սպառնացող լրջագույն վտանգ, քանի որ դրանց կառուցումը իրականացվում է առանց էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական գիտականորեն հիմնավորված չափորոշիչների, իսկ շահագործումը շատ հաճախ ուղեկցվում է բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով: Շատ գետեր փաստացի ջրազարկվել են, ձկնուղիները բացակայում են, որոնց մասին մենք բազմիցս ահազանգել ենք: Իսկ թե ինչպես են տրվում բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունները, բոլորիս է արդեն քաջ հայտնի, ծանոթ լինելով թեկուզ միայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի դեպքին:

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական թեժ կետերից մեկը: Սևան լցվող գետերի աղտոտումները' կենցաղային աղբով և հանքային թափոններով (Սոտքի հանք), ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ոչ բավարար չափը, ինչպես նաև մոտակա բնակավայրերի կոյուղաջրերի մուտքը Սևանա լիճ, շարունակում են սպառնալ լճի էկոհամակարգին: Սպառնալիորեն նվազել է լճի ձկնապաշարը, որն ըստ 2010թ. տվյալների կազմում է մոտ 326 տոննա («Սևանա լճի էկոլոգիական վիճակի ինտեգրալ գնահատում» Կ. Դանիելյան, Բ. Գաբրիելյան Երևան 2012թ.): Համեմատության համար նշենք, որ 1983թ. այն կազմել է մոտավորապես 11 հազար տոննա: Ամեն տարի պետական միջոցներով Սևանա լիճ բաց թողնվող ձկնազանգվածը չի կարող լուծել ձկնապաշարի վերականգնման խնդիրը, քանի դեռ չեն վերացվել հիմնախնդիրը ծնող պատճառները: 2012թ. ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական նպատակներով Սևանա լճից հավելյալ ջուր օգտագործելու որոշում կայացրեց, ինչը միանշանակ չընկալվեց բնապահպան հանրության կողմից, իսկ բնապահպանության նախարարությունը նույնիսկ իր կարծիքը չհայտնեց այդ խնդրի վերաբերյալ:

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ

2012թ. հունվարից ուժի մեջ մտավ «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենքը, որը մշակվել էր Համաշխարհային բանկի աջակցությամբ: Այդ օրենքով «թափոն» հասկացությունը փոխարինվեց «լցակույտ» տերմինով, որի արդյունքում հանքարդյունաբերողներն ազատվեցին այդ մասով պետությանը բնապահպանական վճարի պարտավորությունից: Օրենքով ներմուծված «ռոյալթի»-ին սպասվելիք 4%-ով չավելացրեց պետբյուջե վճարումների չափը: Փաստորեն այս օրենքի կիրառության արդյունքում պետբյուջեն չհարստացավ, բայց բնապահպանական խնդիրներն ավելի սրվեցին: Միակ շահող կողմ հանդիսացան հանքարդյունաբերող ընկերությունները:

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 14%-ը: 2012թ. արձանագրվել բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնում, որը կարելի է դրական միտում համարել: Մտահոգիչ են մնում բնության հատուկ պահպանվող տարածքները.

1. Թերֆինանսավորումը

2. Կառավարման թերացումները

3. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման անձնակազմի մասնագիտական թերպատրաստվածությունը

4. Բնության հատուկ պահպանվող տարածքների իրականացվող գիտական հետազոտությունների սակավությունը:

2012թ. աշնանը առնչվեցինք Խոսրովի պետական արգելոցում և հարակից տարածքներում որսագողության սահմռկեցուցիչ փաստերին, ինչը լայն արձագանք գտավ հանրության մեջ: Բնապահպանության նախարարության' իրավիճակը շտկելուն ուղղված ջանքերը համարում ենք ոչ բավարար: Մտահոգիչ էր արգելոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի որակը: Բարեբախտաբար, տեղի տալով հանրային կարծիքի ճնշումներին, որով միանշանակ մերժվում էր այդ պաշտոնին ակնհայտորեն չհամապատասխանող անձի նշանակման նպատակահարմարությունը' ՀՀ բնապահպանության նախարարությունը չհաստատեց պաշտոնին հավակնող Գաբրիել Պողոսյանի թեկնածությունը: Փոխանակ նոր մրցույթ հայտարարելու և թափանցիկ կերպով լուծելու նոր տնօրեն նշանակելու հարցը' նախարարությունը գնաց ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման ճանապարհով, ինչը միանշանակ չընկալվեց բնապահպան հանրության կողմից: Ինչ վերաբերում է արգելավայրերին և բնության հուշարձաններին, ապա դրանք փաստորեն ոչ մեկի կողմից չեն պահպանվում, սահմանները հաստատված և քարտեզագրված չեն, կառավարման պլանները մեծամասամբ բացակայում են, անձնագրեր չկան, այսինքն' դրանք բնության հատուկ պահպանվող տարածքներ են միայն թղթի վրա:

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այդ փոխհարաբերություններն իրականացվել են պաշտոնական նամակագրության և համատեղ քննարկումների միջոցով: Որոշ դեպքերում Պետական լիազոր մարմինների կողմից ակտիվիստների նկատմամբ դրսևորվել է ոչ բարեհաճ վերաբերմունք: Դրա վառ օրինակներից է Խոսրովի պետական արգելոցում որսագողության կասկածի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ պաշտոնյայի անհիմն մեղադրանքը, թե ակիվիստները, ականատես լինելով որսագողությանը, կանխամտածված չեն խոչընդոտել, որպեսզի հետագայում աղմուկ բարձրացնեն: Այս անհեթեթ ամբաստանությունը վկայում էր, որ պետական լիազոր մարմինների կողմից ակտիվիստները չեն ընկալվում որպես համագործակցության սուբյեկտ, և այդ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունները կրում են իմիտացիոն բնույթ:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ոլորտի պետական կառավարման համակարգը աղետալիորեն թերի է և ի վիճակի չէ դիմագրավելու օրվա մարտահրավերները: Ելնելով վերը շարադրված իրողություններից' բնապահպանական նախաձեռնությունների կողմից պետական կառավարման և իրավապահ մարմինների առջև բարձրացվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնավարման նպատակահարմարության և պատասխանատվության ենթարկելու հարցերը:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ

Բոլոր լրատվամիջոցներում նկատվում է բնապահպանական խնդիրների արծարծման աճ: Ստեղծվել են բնապահպանական ուղղվածությամբ լրատվամիջոցներ և հեռուստահաղորդումներ: Ստեղծվել են նաև բնապահպանական ուղղվածությամբ լրատվամիջոցներ և հեռարձակվում են այդ ոլորտի հեռուստահաղորդումներ:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Հանրության շրջանում բնապահպանական խնդիրների շուրջ լայն արձագանքը և հետաքրքրության աճը ուրախալի միտում է: Բնապահպանական խնդիրները սկսեցին ավելի մեծ տեղ զբաղեցնել Հայաստանի քաղաքական օրակարգում և կուսակցությունների նախընտրական պլատֆորմներում: Բազմաթիվ օրինակներով կարելի է նկատել, որ բնապահպանական առումով ազդակիր համայնքներում ավելի է մեծանում այն բանի գիտակցումը, որ բնապահպանությունն ուղղակի առնչություն ունի իրենց իրավունքների և կենսամակարդակի հետ: Հայաստանի բնապահպանական խնդիրների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում նաև սփյուռքում: Մեզ համար ամենակարևոր նպատակներց մեկն այն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տեր կանգնի բարեկեցիկ և առողջ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքին, իսկ պետական մարմինները միշտ հիշեն, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի. պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, իսկ 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ պետության հիմնական խնդիրներից է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված