Անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք արդարացված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պшտերազմը․ Վենս
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ անընդհատ ինքն իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք բարոյական տեսանկյունից արդարացված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը, թե ոչ, հաղորում է NBC News-ը։
Վենսի խոսքով, ողջ հակամարտության ընթացքում իր մտածելակերպը ձևավորվել է իր հավատքի ազդեցության ներքո: Նա պատմել է այն մասին, թե ինչպես է արդարացի պատերազմի քրիստոնեական հայեցակարգը պարտավորեցնում առաջնորդներին իրենց շատ բարդ հարցեր տալ այն մասին, թե արդյոք պատերազմն արդարացված է։
«Բայց լավագույն դեպքում, հավատքը ստիպում է ձեզ ճիշտ հարցեր տալ: Այդ իսկ պատճառով ես անընդհատ ինքս ինձ հարցնում եմ. «Արդարացվա՞ծ է դա: Բարոյակա՞ն է դա: Ճի՞շտ է դա»: Եվ դա իրոք սահմանափակումներ է դնում քաղաքական առաջնորդների վրա, ինչպես և պետք է լինի»,- ասել է Վենսը:
Վենսը հույս է հայտնել, որ Իրանը կհամաձայնի չմշակել միջուկային զենք ԱՄՆ-ի հետ պոտենցիալ համաձայնագրի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել