Թրամփն արգելել է ճարտարապետության մեջ մոդեռնիզմն ու բրուտալիզմը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է բոլոր նոր դաշնային կառավարության շենքերը կառուցվել դասական ոճով։ Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան կայքում։
Թրամփի հրամանագրում նշվում է, որ դաշնային շենքերը, ինչպիսիք են դատարանները և կառավարական գրասենյակները, պետք է խթանեն դասական ճարտարապետությունը՝ «պատվելու ավանդույթները և խթանելու համայնքի հպարտությունն ու քաղաքացիական ոգին»։
Նոր շենքերը պետք է կառուցվեն այնպես, որ հստակ երևա, որ այնտեղ գործում են պետական մարմիններ, և որ նրանք հարգում են տարածաշրջանային ճարտարապետական ժառանգությունը։
Հրապարակումը պնդում է, որ մինչև 1960-ական թվականները Միացյալ Նահանգներում դաշնային ճարտարապետությունը ստեղծվում էր դասական ոճով, և դրանից հետո կառավարությունը որոշեց ավանդական նախագծերը փոխարինել մոդեռնիզմով և բրուտալիզմով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)