Կալլասը հայտնել է՝ ինչ ներդրում կունենա ԵՄ-ն Ուկրաինայի համար «անվտանգության երաշխիքների» հարցում
Աշխարհ
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի զինված ուժերի համար ուսումնական առաքելություն անցկացնելու, Կիևի պաշտպանական արդյունաբերությանը ռազմական օգնություն և աջակցություն ցուցաբերելու հարցը՝ որպես Ուկրաինայի «անվտանգության երաշխիքների» իր ներդրումը։ Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Երբ մենք խոսում ենք եվրոպական մակարդակով ներդրումի մասին, սա Ուկրաինայի համար ուսումնական առաքելություն է, ռազմական առաքելություն և ռազմական արդյունաբերությանը աջակցություն», - ասել է դիվանագետը՝ Կոպենհագեն ժամանելով ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Նա հավելել է, որ նախարարները կքննարկեն «ԵՄ ներկայիս առաքելությունների մանդատը փոխելու հնարավորությունը»՝ Ուկրաինայի հետագա ռազմականացման պատրաստակամությունն ապահովելու համար, նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիր կնքվի։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ