Փաշինյանը սեպտեմբերի 4-ից կգտնվի Ճապոնիայում
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում:
Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)