Ռուսաստանի կողմից սպառնալիքն իրական է․ Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ռուսաստանի կողմից սպառնալիքների կտրուկ կանխարգելման անհրաժեշտության մասին, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Ռուսաստանի կողմից սպառնալիքն իրական է», - հայտարարել է կանցլերը: Նրա խոսքով՝ Բալթիկայում նկատվում են «ռուսական բանակի ամենօրյա գործողությունները», որոնք «ստուգում են պաշտպանության մեր պատրաստվածությունն ու պաշտպանունակությունը»:
Կանցլերը նշել է՝ Գերմանիան «բացառիկ կարևոր գործառույթ» է կատարում ՆԱՏՕ-ում: «Մեր աշխարհառազմավարական վիճակը Եվրոպայի կենտրոնն է՝ ուզենք, թե չուզենք։ Առաջիկա ամիսներին և տարիներին մենք ամեն ինչ կանենք դաշինքի տարածքի խաղաղության, ազատության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար», - ընդգծել է Մերցը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի