Վենսը հայտարարել է` պատրաստ է ԱՄՆ նախագահ դառնալ, եթե Թրամփի հետ «ողբերգություն» լինի
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստակամություն է հայտնել ստանձնել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, եթե պետության ղեկավար Դոնալդ Թրամփի հետ «ողբերգություն» լինի։ Քաղաքական գործիչն այս մասին ասել է USA Today-ին տված հարցազրույցում։
«Եթե, Աստված մի արասցե, սարսափելի ողբերգություն տեղի ունենա, ես չեմ կարող պատկերացնել ավելի լավ գործնական դասընթաց, քան այն, ինչ ստացել եմ», - շեշտել է նա։
Վենսը հավելել է, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում «շատ մեծ պրակտիկա է անցել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)