Երևանի պարեկները հայտնաբերել են հերթական ապօրինի հրազենը
Հասարակություն
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկներն ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 37-ամյա և 30-ամյա երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Ռենջ Ռովեր» մեքենայով հանդերձ, որի տեսանելի հատվածում գտնվող պայուսակում նկատվել է «Մակարով» ատրճանակ։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)