Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Մեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Թուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասին 89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակել Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն Սիմոնյան Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակ Հայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան 

Հրապարակվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը

Քաղաքական

ՀՀ Կառավարությունը հրապարակել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և
Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև
ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ),
ընդունելով իրենց ընդհանուր հետաքրքրվածությունը նորարարությունը, տնտեսական զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը խթանելու հարցում,
արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումներ կատարելու առնչությամբ, որը կնպաստի տեխնոլոգիական առևտրայնացմանը և տնտեսական շահին երկու Մասնակիցների համար,
հաստատելով ընդհանուր ցանկությունը մեծացնելու աջակցությունը կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների հարցում, եւ
ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը և նրանց միջև ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները,
հասել են հետևյալ փոխըմբռնմանը.

I. Նպատակը
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը մշակում են սույն փոխըմբռնման հուշագիրն ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության կանոնադրությանը համապատասխան՝ նպատակ ունենալով խորացնել փոխգործակցությունը կիսահաղորդիչների մատակարարման անվտանգ շղթաների մշակման հարցում, այդ թվում՝ կիսահաղորդիչների էկոհամակարգ և ինտեգրալ միկրոսխեմաների (ԻՄՍ) և էլեկտրոնային արդյունաբերության ճյուղերի հարցում, իրենց համապատասխան արդյունաբերությունների միջև կապեր ստեղծելու և արհեստական բանականության հավելվածներն առևտրայնացնելու, ինչպես նաև Հայաստանի գնահատված կարգավիճակն ԱՄՆ-ի արտահանումների վերահսկողության համակարգի շրջանակներում բարձրացնելու համար պահանջվող անհրաժեշտ պայմաններն իրագործելու ուղղությամբ։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթայի և արհեստական բանականության ոլորտներում զարգացման առաջնահերթություններին, այդ թվում՝
• ուսումնասիրելով Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգն առավել զարգացնելու հնարավորությունները.
• խրախուսելով մասնավոր հատվածի ներդրումները նաև համատեղ ծրագրերի և պետական-մասնավոր գործընկերությունների ուսումնասիրության միջոցով՝ արագացնելու սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) գործնական իրականացումը.
• մեծացնելով կիսահաղորդիչների մատակարարման անվտանգ շղթաների և արհեստական բանականության հավելվածների մշակման լավագույն գործելակերպերի վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակումը.
• ընդլայնելով երկկողմ և միջազգային քննարկումներն արտահանումների վերահսկողության միջոցների լավագույն գործելակերպերի վերաբերյալ.
• խթանելով համատեղ գիտահետազոտական գործընկերությունները (նաև Հայաստան-ԱՄՆ երկազգ գիտական հիմնադրամի հնարավոր ստեղծման միջոցով) կիսահաղորդիչների հարցում, ինչպես նաև մատակարարման շղթաների դիմակայունությունը՝ նորարարությանը, աշխատուժի զարգացմանը, գիտելիքների և տեխնոլոգիական փոխանցմանն աջակցելու համար։

II. Համագործակցության ոլորտները
Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետևյալ ոլորտներում.
• ԱՄՆ մասնավոր հատվածի, միավորումների և համապատասխան այլ շահագրգիռ կողմերի շրջանում Հայաստանում առկա կիսահաղորդիչների էկոհամակարգի և արտահանումների վստահելի վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում․
• կիսահաղորդիչների անվտանգ մատակարարման շղթաների արտահանումների վերահսկողության միջոցների ընդլայնում․
• արհեստական բանականության հավելվածների և մոդելի մշակման արտահանումների արդյունավետ հսկողության միջոցների ամրապնդում․
• Մասնակիցների միջև համագործակցության ընդլայնում՝ սահմանելու, վերհանելու և կանխելու արհեստական բանականության ռեսուրսների շեղումը․
• աշխատուժի պատրաստում՝ արհեստական բանականության հավելվածներն արդյունավետորեն օգտագործելու և ինտեգրելու, այդ թվում՝ ազատության, ճշգրտության, ամբողջականության և նպատակի հետ կապված խնդիրների հարցում․
• Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում ներդրումները և ենթակառուցվածքի զարգացումը խթանելու հնարավորություններ։

III. Ընդհանուր դրույթներ
1. Տևողությունը․ Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից և նախատեսված է, որ գործի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել եւս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները․ Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք․ Մասնակիցները նպատակ ունեն նշանակելու իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները և երկխոսությունը․ Մասնակիցները նպատակ ունեն պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական և բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու և փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը․ Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նպատակ ունեն պահպանելու իրենց առանձին և եզակի առաքելությունները և մանդատները և իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջև համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նպատակ ունեն սույն ՓՀ-ն իրականացնելու այնպիսի եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջև սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որևէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն։

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և
Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև
էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ),
արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու առնչությամբ՝ Հայաստանի էներգետիկ բազմազանեցման, անվտանգության, դիմակայունության և Հայաստանի էներգետիկ ոլորտի արդիականացմանը նպաստելու նպատակով,
հաստատելով քաղաքացիական ոլորտում ատոմային հարցերով համագործակցությունն ընդլայնելու ընդհանուր ցանկությունը,
ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը և նրանց միջև ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները,
հասել են հետևյալ փոխըմբռնմանը․

I. Նպատակը
Սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) նպատակն է փոխգործակցել Հայաստանի էներգետիկ համակարգի դիմակայունության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի կարգավորումները և շուկայի ստանդարտները միջազգային լավագույն գործելակերպերին համապատասխանեցնելու միջոցով, և Հայաստանի ցածր ածխածնային, մրցունակ և միջազգայնորեն ինտեգրված էներգետիկ տնտեսության անցմանը նպաստելու ուղղությամբ։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջնահերթություններին, այդ թվում՝
• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,
• քաղաքացիական ոլորտում ատոմային էներգիայի հարցերով համագործակցությունն ընդլայնելով,
• էներգետիկ խիստ կարևոր օբյեկտների պաշտպանությունը մեծացնելով, եւ
• խիստ կարևոր և սոցիալական ենթակառուցվածքների էներգետիկ դիմակայունությունը և անկախությունն ամրապնդելով,
• տարածաշրջանային համագործակցությունը և միջսահմանային էներգետիկ առևտրի հնարավորությունները խթանելով,
• Հայաստանի էներգետիկ ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացմանը և կարողությունների զարգացմանն աջակցելով։

II. Համագործակցության ոլորտները
Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետևյալ ոլորտներում, սակայն չսահմանափակվելով դրանցով.
1. քաղաքացիական ոլորտում ատոմային էներգիայի հարցերով համագործակցություն, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ,
2. ներդրումների խթանում՝ Հայաստանի խիստ կարևոր էներգետիկ ենթակառուցվածքը հզորացնելու համար, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների համար էներգակուտակիչ մարտկոցային կայանների զարգացման հարցում, եւ
3. ներդրումների խթանում՝ Հայաստանի էլեկտրահաղորդման և բաշխման ցանցերն արդիականացնելու համար,
4. Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի կիբեռանվտանգության մեծացում, այդ թվում՝ տեխնիկական օժանդակության միջոցով։

III. Ընդհանուր դրույթներ
1. Տևողությունը. Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից և նախատեսված է, որ գործողության մեջ լինի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել եւս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները. Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները նախատեսում են նշանակել իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները և երկխոսությունը. Մասնակիցները նախատեսում են պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական և բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու և փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը. Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նախատեսում են պահպանել իրենց առանձին և եզակի առաքելությունները և մանդատները և իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջև համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նախատեսում են սույն ՓՀ-ն իրականացնել այն եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջև սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որևէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն։


ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և
Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ),
շեշտելով աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը,
արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրում կատարելու և Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը բարելավելու հարցում,
հաստատելով Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության մասով կարողությունները և որպես տարածաշրջանային և համաշխարհային առևտրի արդյունավետ տարանցիկ հանգույց գործելու հնարավորությունը բարելավելու ընդհանուր ցանկությունը, եւ
ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը և նրանց միջև ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները,
հասել են հետևյալ փոխըմբռնմանը.

I. Նպատակը
Սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) նպատակն է փոխգործակցել Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ Մասնակիցների միջև ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման և գործընկերության միջոցով։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝
• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,
• մաքսային հսկողության արդյունավետությունը և սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը և կարողությունների զարգացումն ընդլայնելով, այդ թվում՝ ապօրինի տեղափոխման և մաքսանենգության դեմ պայքարելու համար,
• ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի միջև լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով,
• կիբեռանվտանգության ոլորտում լավագույն գործելակերպերի և կարողությունների ընդլայնում։

II. Համագործակցության ոլորտները
Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետևյալ ոլորտներում, սակայն չսահմանափակվելով դրանցով.
• Հայաստանի սահմանային անվտանգության մեծացում վերապատրաստման, ԱՄՆ կառավարության ռեսուրսների և ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային և սահմանային պաշտպանության գործակալությունից ստացված լավագույն գործելակերպերի միջոցով.
• կիբեռպաշտպանության գործողությունների մասով ներդրումների ավելացում. եւ
• ներդրումների խթանում՝ Հայաստանի ենթակառուցվածքները, ինչպես նաև սահմանային անվտանգության ոլորտն արդիականցնելու համար։

III. Ընդհանուր դրույթներ
1. Տևողությունը. Սույն ՓՀ-ն գործողության մեջ է մտնում դրա ստորագրման ամսաթվից և նախատեսված է, որ գործի մեկ (1) տարի ժամկետով։ Ակնկալվում է սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակել եւս 3 ժամկետներով, եթե Մասնակիցներից մեկը մյուսին սույն ՓՀ-ի շրջանակներում համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր չծանուցի դադարեցման ամսաթվից առնվազն վաթսուն (60) օր առաջ։ Սույն ՓՀ-ի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել բարեկամաբար՝ Մասնակիցների իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով։
2. Փոփոխությունները. Մասնակիցները կարող են սույն ՓՀ-ում փոփոխություններ կատարել փոխադարձ գրավոր որոշմամբ։
3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները նպատակ ունեն նշանակելու իրենց համապատասխան հաստատություններից կոնտակտային անձանց՝ սույն ՓՀ-ի իրականացումը համակարգելու համար։
4. Հաշվետվությունները և երկխոսությունը. Մասնակիցները նախատեսում են պարբերական խորհրդակցություններ անցկացնել, այդ թվում՝ փորձագիտական և բարձր մակարդակներով՝ առաջընթացն ուսումնասիրելու և փոխգործակցության նոր հնարավորություններ վերհանելու համար։
5. ՓՀ-ի գործողությունը. Սույն ՓՀ-ում ոչինչ չի առաջացնում միջազգային կամ ներպետական իրավունքով սահմանված իրավունքներ կամ պարտավորություններ։ Մասնակիցները մասնավորապես ընդունում են, որ սույն ՓՀ-ն միջոցների տրամադրման պարտավորություն չէ։ Մասնակիցները նպատակ ունեն պահպանելու իրենց առանձին և եզակի առաքելությունները և մանդատները և իրենց սեփական պարտականությունները։ Սույն ՓՀ-ով սահմանված կարգով մասնակիցների միջև համագործակցությունը չպետք է մեկնաբանվի որպես գործընկերություն կամ այլ տեսակի իրավաբանական սուբյեկտի կամ անձի ստեղծում։ Յուրաքանչյուր Մասնակից պետք է սույն ՓՀ-ի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը կատարի իր հաշվին։ Մասնակիցները նպատակ ունեն սույն ՓՀ-ն իրականացնելու այնպիսի եղանակով, որը չի միջամտում Մասնակիցների միջև սույն ՓՀ-ն ստորագրվելուց առաջ կամ հետո առկա որևէ այլ պայմանավորվածության։ Սույն ՓՀ-ում ոչինչ նախատեսված չէ մեկնաբանվելու որպես բացառիկ աշխատանքային հարաբերություն»,- նշված է հուշագրերում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Ամենադիտված