Իսրայելը չեղարկել է կրակի դադարները Գազայում
Քաղաքական
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ օգոստոսի 29-ի ժամը 10:00-ից Գազայի քաղաքն ամբողջությամբ համարվում է վտանգավոր ռազմական գոտի։ Այդ պահից ուժի մեջ է մտնում որոշում, ըստ որի՝ տեղային տակտիկական կրակի դադարները այլևս չեն գործելու։
Բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ Գազայի շրջանը շարունակում է մնալ ակտիվ մարտական գործողությունների կենտրոն, որտեղ հրադադարի որևէ «պատուհան» այլևս չի կիրառվի։ Սա նշանակում է, որ բնակչությունը հայտնվում է ավելի լարված և վտանգավոր միջավայրում՝ առանց ժամանակավոր զինադադարների հնարավորության։
Միևնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Եգիպտոսը սկսել է պատրաստել պաղեստինցի զինվորների և սպաների՝ նրանց Գազա ուղարկելու նպատակով։ Այս քայլը փաստացի հակասում է Իսրայելի դիրքորոշմանը, որը դեմ է ինչպես պաղեստինյան ինքնակառավարմանը, այնպես էլ Գազայի նկատմամբ անկախ վերահսկողությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)