ՀՀ–ն ու Ադրբեջանը մասնակցում են ՇՀԿ–ի աշխատանքներին` որպես ակտիվ երկխոսության գործընկերներ․ գլխավոր քարտուղար
Քաղաքական
Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին` որպես ակտիվ երկխոսության գործընկերներ, անդամակցության բոլոր դիմումները քննարկվում են, ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
Երկու երկրների` ՇՀԿ-ին միանալու ցանկության վերաբերյալ Երմեկբաևն ասել է, որ նոր երկրների ընդունման որոշումը բոլոր անդամ պետությունների կողմից կայացվում է կոնսենսուսով՝ հիմնվելով կանոնադրության և ՇՀԿ այլ փաստաթղթերի նպատակների և սկզբունքների վրա։
«Ներկայումս ՇՀԿ անդամ պետությունների կողմից քննարկվում են բոլոր առկա դիմումները։ Սխալ կլինի առաջ անցնել և կանխատեսումներ անել»,– նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)