Կրեմլը բարձր է գնահատում Ռուսաստանի և Չինաստանի դաշինքը
Քաղաքական
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մեծապես արժևորում է հարաբերությունները Պեկինի հետ՝ դրանք դիտարկելով որպես առանձնահատուկ և ռազմավարական համագործակցություն։ Նրա խոսքով՝ ռուս-չինական կապերը կրում են «պրիվիլեգավորված գործընկերության» բնույթ։
Պեսկովը ընդգծել է, որ այս հարաբերությունները Մոսկվայի համար ունեն ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական նշանակություն։ Նա շեշտել է, որ Ռուսաստանը «իրականում գործընկերային» մակարդակով է կառուցում կապերը Չինաստանի հետ։
Այս հայտարարությունը հնչեց այն պահին, երբ միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում են Պուտինի վերջին դիվանագիտական քայլերը՝ Չինաստանի ուղղությամբ, ինչը ևս մեկ անգամ հաստատում է Մոսկվայի առաջնահերթ վերաբերմունքը Պեկինի հետ հարաբերությունների հանդեպ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)