Զախարովան Զելենսկուն համեմատել է ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հետ
Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին։ Նրա խոսքով՝ Կիևի ղեկավարի խոսքերը լիովին կրկնում են ահաբեկչական խմբավորումների նախկին առաջնորդների բառապաշարը։
Զախարովան հիշեցրել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին ակնարկել է Դոնեցկում հնարավոր «պրովոկացիայի» մասին, նշել է հեռահար հարվածների արդյունավետությունը և խոստացել «սյուրպրիզներ» ռուսների համար։
Դիվանագետը հավելել է, որ սա հերթական ապացույցն է՝ Զելենսկու վարած քաղաքականությունը ոչ միայն խոչընդոտում է բանակցային գործընթացին, այլև նպաստում է հակամարտության սրմանը Ուկրաինայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)