Թրամփը բացառել է ԱՄՆ զորքերի ուղարկումը Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների շրջանակում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հայտարարությամբ նշել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում ուղարկել ամերիկացի զինվորականներին Ուկրաինա՝ նույնիսկ անվտանգության երաշխիքների տրամադրման պայմաններում։ Նա ընդգծել է, որ հնարավոր է միայն «օդային աջակցություն», սակայն ցամաքային զորքեր չեն ներգրավվի։ Թրամփը հավելել է, որ Կիև կարող է աջակցություն ստանալ եվրոպական երկրների զինված ուժերից։
Ամերիկյան առաջնորդը նաև կասկած է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման իրականացման հավանականության հարցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը քննարկում է Եվրոպայի հետ Ուկրաինայում մասնավոր ռազմական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։ Quinnipiac համալսարանի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների կեսը դեմ է ԱՄՆ զորքերի ուղարկմանը՝ որպես անվտանգության երաշխիք հնարավոր խաղաղ համաձայնագրից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)