Դեբեդի անտառներում քաղաքացիներ են մոլորվել
Հասարակություն
Օգոստոսի 30-ին, ժամը 20:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի անտառային հատվածում երկու հոգի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Դեբեդ և Չկալով գյուղերի միջակայքում գտնվող «Աղեգի» հանդամասում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Դեբեդ գյուղում գտնվող իրենց ավտոմեքենայի մոտ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)