Տղամարդն ընկել է շենքի 19-րդ հարկից և ողջ մնացել (լուսանկարներ)
Այլ
Կիևի Դնեպրովսկի շրջանում 36-ամյա տղամարդը նետվել է բնակելի շենքի 19-րդ հարկից և ողջ մնացել։ Այս մասին հայտնի է դարձել շաբաթ օրը՝ օգոստոսի 30-ին, հաղորդում է Korrespondent.net-ը։
«Տղամարդը տեղի բնակիչ է։ Նա 36 տարեկան է։ Նա ցատկել է 19-րդ հարկից և ընկել բակում կայանված մեքենայի տանիքին։ Տղամարդն այժմ հոսպիտալացվել է՝ փակ գանգուղեղային վնասվածք, փակ որովայնի վնասվածք և կրծքավանդակի վնասվածք ախտորոշմամբ», - հայտնել են Դնեպրովսկի շրջանի ոստիկանությունից։
Դեպքի բոլոր հանգամանքները ներկայումս պարզվում են։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը որոշել է նման հուսահատ քայլի դիմել ինքնասպանություն գործելու նպատակով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)