Խոշոր ավտովթար Երևանում․ կա վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա և Գլինկայի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ֆելիքս Պ.-ի «Toyota» մակնիշի և 47-ամյա Գեղամ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի