Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան (տեսանյութ)
ՀասարակությունՍոչիի օդանավակայանում ութ չվերթ է հետաձգվել (ավելի քան երկու ժամ), օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սոչիի օդակայանի մամուլի ծառայությունից։
«Սոչիի օդանավակայանը և բոլոր ծառայությունները գործում են սովորական ռեժիմով։ Հետաձգված չվերթների թիվը (ավելի քան 2 ժամ)՝ 8 չվերթ, և այս պահին դրանք պայմանավորված են ավիաընկերությունների արտադրական պատճառներով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սոչիից դեպի Նովոսիբիրսկ, Մոսկվա, Անթալիա (Թուրքիա), Երևան (Հայաստան) և Բաթումի (Վրաստան) չվերթները ներկայումս հետաձգված են (ավելի քան երկու ժամ)։ Հետաձգվել են նաև Սոչի ժամանող չվերթները Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Թբիլիսիից (Վրաստան), Երևանից (Հայաստան), Անթալիայից (Թուրքիա) և Բաթումիից (Վրաստան)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)