Տղամարդը գիշերը որդուն գաղտնի տարել է ակվապարկ՝ նրա 11-ամյակը նշելու համար և «բռնվել»
Այլ
ՌԴ Խաբարովսկում տղամարդը գիշերը որդուն գաղտնի տարել է ակվապարկ՝ նրա 11-ամյակը նշելու համար։ Այս մասին հայտնել է NewsKhv տելեգրամյան ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ «Վոլնա» ակվապարկի աշխատակիցը, ցանկանալով երեխային անմոռանալի էմոցիաներ պարգևել նրա ծննդյան օրվա առթիվ, օգտվել է իր պաշտոնական դիրքից և գիշերը գաղտնի տարել տղային համալիր։ Տեսախցիկները, սակայն, ֆիքսել են դատարկ ակվապարկում նրանց տոնական զվարճանքը։
Խախտումը հայտնաբերելուց հետո ղեկավարությունը ներքին հետաքննություն է անցկացրել։ Արդյունքում, ակվապարկի ղեկավարությունը, կարգապահական միջոցներ կիրառելու փոխարեն, իրավիճակին ըմբռնումով է մոտեցել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով