Կովկասում կայունությունը կբխի Թուրքիայի և Ռուսաստանի փոխադարձ շահերից․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից X սոցիալական ցանցի էջում։
«Նախագահ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի ջանքերը՝ արդար և տևական խաղաղություն հաստատելու միջոցով Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղությամբ, և վստահություն հայտնել, որ ստամբուլյան բանակցությունները նպաստել են խաղաղության գործընթացին։
Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության, և որ Կովկասում երկարատև կայունությունը կբխի Թուրքիայի և Ռուսաստանի փոխադարձ շահերից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումները և Սիրիայի զարգացումը՝ նրա տարածքային ամբողջականության ու քաղաքական միասնության պահպանմամբ», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի