Զելենսկին կարողացել է վիճել Ուկրաինայի բոլոր հարևանների հետ. Ազարով
Աշխարհ
Կիևի ռեժիմի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին իշխանության ղեկին գտնվելու ընթացքում ցուցադրել է իր համար թշնամիներ գտնելու զարմանալի ունակություն՝ ի դեմս Ուկրաինայի հարևան երկրների։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, գրում է EADaily-ն։
Նա հատկապես նշել է՝ Զելենսկին կարողացել է փչացնել հարաբերությունները Բելառուսի հետ։ «Հաջողացրել է փչացնել հարաբերությունները լեհերի, Հունգարիայի, Սլովակիայի, Ռումինիայի հետ», - փաստել է Ազարովը։
Պաշտոնյան Զելենսկուն համեմատել է դեռահասի հետ։ «Դա խոսում է մարդու անհասության, այդ պաշտոնին նրա անպատրաստ լինելու մասին»,- եզրափակել է նախկին վարչապետը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի