ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ որոշումը
Քաղաքական
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը ողջունել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի որոշումը Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ:
«Ես անմիջապես արձագանքել եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ կոչին և ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին գործընթացում գերազանց համագործակցության համար»,- հայտարարել է Վալտոնենը։
Նախարարական խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսի միջոցով։
ԵԱՀԿ-ն կլուծարի Մինսկի խումբը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը. մինչ այդ այն կկատարի միայն անցումային գործառույթներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)