TRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆ Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» «Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 

Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը եւ հանդես եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Պատվավո՛ր նախագահող Սի Ծինփին,
Հարգելի՛ Նուրլան Երմեկբաև,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգարժա՛ն պատվիրակներ,

Նախ և առաջ կցանկանայի երախտագիտությունս հայտնել պարոն Սի Ծինփինին Շանհայի համագործակցության կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահության ներքո ընթացող գագաթնաժողովի շրջանակներում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար:

Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ մասնակցել գագաթնաժողովին՝ որպես երկխոսության, վստահության և համագործակցության հարթակ:

Վստահ եմ, որ Չինաստանի նախագահության ներքո ձեռնարկվող քայլերն իրենց նպաստը կբերեն Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտմանը՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ:

Հարգելի գործընկերներ,

Օգոստոսի 8–ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության Հռչակագիր, նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների  մասին համաձայնագիրը։

Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա։ Երեկ գագաթնաժողովի մասնակից առաջնորդները, այսօր էլ շնորհավորում էին թե մեզ, թե Ադրբեջանին հաստատված խաղաղության համար, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։

Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, և կարծում եմ, որ ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը: Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ: Այս ամենի, այս նախագծերի իրականացման արդյունքում, և ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Եվ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներպետական, երկկողմ եւ միջազգային հաղորդակցության համար, այլեւ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ մեր եւ Ադրբեջանի անմիջական հարեւանների համար։
Հարգելի ներկաներ,

Երեկ այստեղ, Թիենծինում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, մեզ համար եւս մեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ։ Երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրեցին Հայաստանի եւ Պակիստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե, եւ ուզում եմ այս առիթով գոհունակությունս արտահայտել Պակիստանի վարչապետ, հարգարժան Շահբազ Շարիֆին։

Հարգելի գործընկերներ,

Այս տարի Չինաստանի նախագահությունն անցկացվում է «ՇՀԿ կայուն զարգացման տարի» թեմատիկ ուղղվածության ներքո, որի շրջանակը ընդգրկում է նաև կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների հասցեագրումը՝ որպես կայուն զարգացման և գլոբալ բնապահպանական օրակարգի ևս մեկ կարևոր բաղադրիչ։

Որպես 2026 թվականին ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի «COP17» համաժողովը հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանն ամենայն ջանքեր կգործադրի նպաստելու կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը։

Հայաստանը կարևորում է բազմակողմ հարթակների շրջանակներում համագործակցությունը՝ որպես բազմաշերտ երկխոսության, հանդուրժողականության, փոխըմբռնման, մարդու իրավունքների պաշտպանության և համագործակցության խթանման կարևորագույն գործիք և հույս ունենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք նպաստել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակում փոխըմբռնման և համերաշխության ամրապնդմանը:

Այս տեսանկյունից կարծում եմ գնահատելի է պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված՝ Գլոբալ կառավարման նախաձեռնության հայեցակարգը՝ հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության և դրա առանցքային սկզբունքների վրա հիմնված բազմակողմ համակարգի պահպանման և ամրապնդման կարևորության համատեքստում, եւ մենք աջակցում ենք պարոն Սի Ծինփինի այդ նախաձեռնությանը։

Վերջում ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ այս գագաթնաժողովը պատմական է նաև Հայաստանի և Չինաստանի հարաբերութուններում, որովհետև մենք նախագահ Սի Ծինփինի հետ ընդունեցինք հայտարարություն՝ արձանագրելով, որ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը զարգացել և հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի և ես համոզված եմ՝ այդ հենքի վրա մեր երկրների հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարանՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ)
Ամենադիտված