«Յուննան շինարարական և ներդրումային խմբի» ներկայացուցիչները քննարկում են ունեցել փոխքաղաքապետի հետ
Հասարակություն
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Յուննան շինարարական և ներդրումային հոլդինգային խումբ» ընկերության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում հյուրերին են ներկայացվել Երևանում իրականացվող քաղաքաշինական ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կարևոր ծրագրերն ու նախագծերը: Չինական ընկերությունը հետաքրքրված է ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնարավորությամբ:
Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջազգայնորեն մրցունակ ընկերությունների ներգրավումը քաղաքաշինական ծրագրերին և ընդգծել, որ քաղաքն իր լիազորությունների շրջանակներում բաց և պատրաստակամ է համագործակցության համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)