Չի լինելու այնպես, որ մեր պետական բյուջեն այնքան ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին. ՊՆ փոխնախարար
Քաղաքական
ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 2026 թվականի բյուջեով ՀՀ ՊՆ-ին հատկացվելիք գումարին, նշել է․ «Ես վստահեցնում եմ, որ ՊՆ-ն այն նույն տրամաբանությամբ, որ աշխատել է 2024-ին ու 2025-ին, աշխատելու է նաև 2026-ին»։
Լրագրողներիի դիտարկմանը, որ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, իսկ Հայաստանը չի ավելացնում ՊՆ ծախսերը՝ Սարգսյանն ասաց, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջի 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ՀՀ պետական բյուջեն։
«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- նշեց Պաշտպանության փոխնախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)