Հայաստանի հավաքականի դարպասը երեկ խափած 2 գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցեց Մեսսիին
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է անցել Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսիից աշխարհի առաջնության ընտրական փուլերի գոլերի թվով:
Շաբաթ օրը Երևանում Պորտուգալիան 5:0 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականին: «Ալ-Նասրի» 40-ամյա հարձակվող Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ:
Ռոնալդուն ընտրական փուլերում խփել է 38 գոլ, իսկ Մեսին՝ 36: Ռեկորդակիրը Գվատեմալայի նախկին խաղացող Կառլոս Ռուիսն է՝ 39 գոլով:
Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում խփել է ընդհանուր առմամբ 140 գոլ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին