Երևանում այգետնակ է հրդեհվել
Հասարակություն
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 07։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի տներից մեկի այգետնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:43-ին, մարվել՝ 07:46-ին: Այրվել են այգետնակի տանիքի փայտե կառուցատարրերը (20 քմ), ջերմահարվել՝ պատերը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)