Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ թեստավորվի թմրամիջոցի օգտագործման վերաբերյալ. Թովմասյան
Քաղաքական
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր ճեպազրույցը, երբ խոսում էր Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։
«Նրա վարքագիծը խախտում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն, այլև` լրագրողների իրավունքները։
Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն»,- հայտարարել է Թովմասյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)