Եվրահանձնաժողովը կարող է այս շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի առաջարկ ներկայացնել
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի պաշտոնական առաջարկը։ Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով երկու եվրոպացի դիվանագետների։
Եվրամիության բարձրագույն գործադիր մարմինը նոր սահմանափակումների վերաբերյալ խորհրդակցություններ է սկսել միության դեսպանների հետ։
Politico-ի աղբյուրների համաձայն՝ պաշտոնական առաջարկը կարող է ներկայացվել շաբաթվա վերջին։
Բրյուսելը կարծում է, որ Մոսկվան փորձում է ձգձգել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը, ուստի ԵՄ-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի վրա ճնշումը հետագայում մեծացնել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին