Լավրովը կասկածի տակ է դրել Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված խաղաղության պայմանագիրը
Քաղաքական
ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածամիտ գնահատական է տվել Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա ընդգծել է, որ փաստաթղթում դեռ բազմաթիվ չկարգավորված հարցեր են մնում, և առաջին օրերի հնչած ոգևորությունը փոխարինվել է ավելի սառը գնահատականներով։
Լավրովը նշել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը մեծապես կապված է եղել Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի հետ։ Նրա խոսքով՝ առանց Մոսկվայի մասնակցության դժվար կլիներ հասնել անգամ այս փուլին։
Նախարարը անդրադարձել է նաև Արևմուտքի՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելու կոչերին՝ դրանք որակելով վնասակար գործընկեր երկրների տնտեսությունների համար։ Նա շեշտել է, որ նման քայլերը քաղաքական ճնշման միջոց են, որոնք լուրջ տնտեսական հետևանքներ կարող են ունենալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)