Դավիթաշենի 3-րդ թաղամասի բնակարաններից մեկում վիճաբանություն է եղել. տանը թմրամիջոց են հայտնաբերել
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի բնակարաններից մեկում վիճաբանութուն է։
«Բաժնից մեկնած խումբը պարզել է, որ 47-ամյա տղամարդու բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկանները տան ննջասենյակում հայտնաբերել են մոխրացած հետքերով 5 կաթուցիչ, կանեփի սերմերով 28 փաթեթ և ընդհանուր մոտ 8 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով 5 փաթեթ:
47-ամյա տանտերը ձերբակալվել և տարվել է բաժին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)