Մարգարիտա Սիմոնյանը կարող է լքել RT-ի գլխավոր խմբագրի պաշտոնը քաղցկեղի պատճառով. ԶԼՄ
Քաղաքական
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը հայտարարել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են «սարսափելի, լուրջ» հիվանդություն: Նա ասել է, որ պետք է վիրահատվի և ցույց է տվել կրծքի ձախ կողմը: «Ես զգացի, որ այսօր պետք է եթեր դուրս գամ և ճշմարտությունը ասեմ, քանի որ միշտ ավելի լավ է ճշմարտությունն ասել ինքներս, քան թողնել, որ լսարանը սնվի կեղծ լուրերով», – ասել է նա։
Ավելի ուշ Սիմոնյանը հստակեցրել է, որ խոսքը մաստէկտոմիայի մասին է։
45-ամյա Մարգարիտա Սիմոնյանը չի մանրամասնել, թե բժիշկներն ինչ հիվանդություն են ախտորոշել: Սիմոնյանին մոտ կանգնած աղբյուրը The Moscow Times-ին ասել է, որ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել և շատ լուրջ առողջական խնդիրներ ունի: Աղբյուրի խոսքով, որոշվում է Russia Today-ում նրա աշխատանքը շարունակելու հարցը, և քննարկվում է նրա հեռանալու տարբերակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)