Հուսով եմ, որ հավաքականում գլխավոր մարզիչները այլևս հաճախ չեն փոխվի․ Թիկնիզյան
Սպորտ
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի ընտրանուն, հաղորդում է «Արմսպորտը»։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ընտրանու պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
«Ինքնազգացողությունս լավ է։ Պորտուգալիայի դեմ խաղալը շատ մեծ փորձ էր։ Արդյունքը բացասական էր, կարծում եմ՝ պետք է մոռանանք այդ հանդիպման մասին, բայց մենք վերլուծել ենք սխալները։
Վերլուծել ենք նաև Իռլանդիայի հավաքականի խաղը, բայց ճիշտ չի լինի հիմա խոսել մրցակցի ուժեղ և թույլ կողմերի մասին։ Հուսով եմ, որ հավաքականում գլխավոր մարզիչները այլևս հաճախ չեն փոխի և կհասցնենք աշխատել ամենաքիչը մեկ տարի»,– նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Թիկնիզյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին